‘Կախված «Ժառանգության» հետընտրական պահվածքից. Մամուլ’

994

«Գյումրիի 34/36 ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ, որին մասնակցություն է ունեցել նաև «ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրը հայտարարությամբ դիմել էր ոստիկանությանը, վերջինս Էլ «գործը» փոխանցել Է ՀՔԾ-ին: Հանձնաժողովի բոլոր յոթ անդամները մեկ մարդու նման կանչվել են Երևան` բացատրություններ տալու, ՀՔԾ է կանչվել նաև այդ տեղամասում եղած ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը. «Ես ներկա չեմ եղել բուն միջադեպի պահին, ինձ կանչել էին հարցնելու, թե ինչու էի գնացել տեղամաս»: Հասկանալի է, որ «Ժառանգության» փոխնախագահի «մասնակցությամբ» գործը կկոնսերվացվի և կամ ընթացք կտրվի` կախված «Ժառանգության» հետընտրական պահվածքից: «Հրապարակին. Չի հաջողվել ճշտել` Ռուբեն Հակոբյանը և՞ս կանչվել է ՀՔԾ, թե՞ ոչ»,-գրում է «Հրապարակը»:

Նախորդ հոդվածը‘Համ բրիգադիր է, համ պատգամավոր. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ նախագահը խուսափել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի վերաբերյալ ուղիղ հարցերին պատասխանելուց. Մամուլ’