‘Կակա. Զարմացա, որ մեկնարկային կազմում էի ընդգրկվել’

718

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Այաքսի» նկատմամբ տարած հաղթանակից (4:1) հետո նշել է, որ զարմացել էր Ժոզե Մոուրինյոյի որոշումից, որը Կակային խաղադաշտ մտցրեց հենց առաջին րոպեներից:

«Շատ զարմացա, երբ իմացա, որ մեկնարկային կազմում եմ լինելու: Սակայն «Ռեալը» այնպիսի թիմ է, որտեղ յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի խաղադաշտ մտնել:

«Բարսելոնայի» հետ հանդիպումը շատ կարեւոր է: Դա մեր անմիջական մրցակիցն է: Չգիտեմ, թե արդյոք կխաղամ այնտեղ առաջին րոպեներից: Ես պատրաստ եմ, բայց մեր կազմը շատ եւ շատ ուժեղ է»,- բրազիլացու խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը վաճառեց ԱԳՆ-ի շենքը «Տանգո»-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյան. Թերությունների 90 տոկոսը վերացված է’