‘Կահիրեի մետրոյի չորս կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել’

569

Չորեքշաբթի առավոտյան Կահիրեի մետրոյի կայարաններում պայթյուններ են որոտացել, որոնց արդյունքում տուժել է երկու մարդ, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Ինքնաշեն պայթուցիկ սարքերը գործի են դրվել չորս կայարաններում, որոնք գտնվում են Կահիրեի կենտրոնում և հյուսիսային մասում: Ստորգետնյա երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ  ոք չի ստանձնել: Սակայն տեղական լրատվամիջոցները նշում են, որ Եգիպտոսում վերջին շրջանում պայթյունների ետևում կանգնած են նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցները:

Մուրսին իշխանությունից հեռացվեց 2013 թ. ռազմական հեղաշրջման արդյունքում:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կայանման վճարից «փրկվելու» համար «Յագուարին» զուգագուլպա են հագցրել ‘
Հաջորդ հոդվածը‘Վերահսկիչ պալատի բացահայտումների հիման վրա հարուցվել է քրեական գործ’