‘
Եգիպտոսի անվտանգության ծառայության աշխատակիցների տվյալներով, ուրբաթ ավելի քան 80 մարդ է սպանվել «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների եւ ոստիկանության ու բանակի միջեւ բախումների հետեւանքով:
Ամենից շատ զոհեր կան Կահիրեում, որտեղ Ռամզեսի հրապարակի վրա զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք «Մուսուլման եղբայրների» նախաձեռնությամբ «ցասման երթ» էին կազմակերպել, այն բանից հետո, երբ եգիպտական մայրաքաղաքում ավելի վաղ ցրել էին վրանային քաղաքը:
Բացի դրանից, հաղորդվում է նաեւ Ալեքսանդրիայում եւս 20 մարդու մահվան մասին:
«Մուսուլման եղբայրները» բողոքի անընդհատ ցույցեր են կազմակերպել՝ ընդդիմանալով նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությանը:
Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարված եւ բանակը թույլտվություն ունի հրազենով կրակել ինքնապաշտօանության կամ պետական կառույցների պաշտըպանության նպատակով:
‘