‘Կահիրեում հարձակում են գործել Ահմադինեժադի վրա’

639

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որն այցով Եգիպտոսում է, Կահիրեում հարձակման է ենթարկվել: Այդ մասին երեկ հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, հաղորդում է lenta.ru-ն: Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Ալ-Հուսեյն մզկիթի մոտ, հարձակում գործողը ոմն սիրիացի է: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: ИТАР-ТАСС-ի տեղեկություններով՝ հարձակվողը ձերբակալվել է Եգիպտոսի անվտանգության ծառայությունների կողմից:

Ահմադինեժադը Եգիպտոսում է եռօրյա այցով: Նա հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ, քննարկման թեմաներից մեկը եղել է իրավիճակը Սիրիայում: Սա 1979 թ. ի վեր՝ Իրանի նախագահի առաջին այցն է Եգիպտոս:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա. Ինձ հետապնդելու համար ապացույցներ չկա’
Հաջորդ հոդվածը‘Հզոր երկրաշարժը Խաղաղ օվկիանոսում արդեն ցունամի է առաջացրել’