‘Կահիրեում ձերբակալվել է Մուհամեդ Մուրսիի որդին’

779

Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեի հարավում ձերբակալել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի որդուն՝ Աբդուլլային, հայտնել է France-Presse գործակալությունը:

Նխկին նախագահի 19-ամյա որդուն ձերբակալել են Եգիպտոսի մայրաքաղաքի երկաթուղային կայարանում: Մի քանի ամիս շարունակ Աբդուլլա Մուրսին փախուստի մեջ էր: Նա սկսել էր թաքնվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա և իր ընկերոջ ավտոմեքենայում հաշիշ էր հայտնաբերել:

Հուլիսի 2-ին Եգիպտոսի դատարանը հեռակա կարգով երիտասարդներին մեղավոր էր ճանաչել հաշիշի պահման և օգտագործման մեջ: Նրանք դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման և 10 հազար եգիպտական ֆունտ (ԱՄՆ 1,4 հազար դոլար) տուգանքի:

Աբդուլլան Եգիպտոսի նախկին նախագահի հինգ զավակներից կրտսերն է: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վիճաբանություն Վարդան Պետրոսյանի գործով նիստի ավարտից հետո’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր մտցնելու մասին’