‘
Կահիրեում անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Ռամզեսի հրապարակի վրա գտնվող Ալ-Ֆաթխ մզկիթը, որում թաքնվում էին ուրբաթօրյա «Ցասման երթին» մասնակցած «Մուսուլման եղբայրների» հազարավոր ներկայացուցիչներ:
Եգիպտոսյան CBC հեռուստաալիքի տեղեկացմամբ, այժմ մզկիթի մեջ շուրջ 400 մարդ է գտնվում: Գիշերն իրավապահ ուժերը փորձել են գրոհել մզկիթը, բայց պաշարվածները հակահարված են տվել:
Երկու կողմերն էլ մեկմեկու մեղադրում են հրազենի կիրառության մեջ, սակայն առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ենթադրվում է, որ մզկիթում են գտնվում նաեւ ուրբաթ տեղի ունեցած բախման հետեւանքով զոհվածնների դիակները:
‘