‘ Կահիրեում ցուցարարները գրավել են իշխող կուսակցության կենտրոնակայանը’

617

Կահիրեում ցուցարարները գրավել են Եգիպտոսում իշխող «Մուսուլման եղբայրներ» կուսակցության կենրոնական գրասենյակը, որը, նախ, հրկիզել են, ապա սկսել են ավերածություններ գործել ու թալանել, հաղորդում է France-Presse գործակալությունը:  Գրասենյակում գրոհի պահին աշխատողներ չեն եղել, քանի որ հուլիսի 1-ի առավոտյան նրանք լքել են շենքը ինչ-որ մարդկանց ուղեկցությամբ: Ականատեսների վկայությամբ՝ կենտրոնակայանի պատուհաններից տարբեր իրեր են դուրս նետում, այդ թվում՝ կահույքը: Reuters-ի տվյալներով՝ գրոհի ընթացքում զոհվել է հինգ մարդ, 100-ից ավելին վիրավորվել են: «Մուսուլման եղբայրների» գրասենյակի գրոհն սկսվել էր կիրակի օրվանից:Հիմնականում երիտասարդ ցուցարարներն սկսել էին շենքի ուղղությամբ քարեր և այրվող շշեր շպրտել: Գրասենյակում գտնվող մարդիկ, այդ թվում՝ պահապանները,  կրակ էին բացել ցուցարարների վրա:

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին հայտարարել է, որ իր դեմ անցկացվող ցույցերը ժողովրդավարության դրսևորում են, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սեդրակայնը կրկին միջնորդել է գրավով ազատ արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Համակարգի գործելու պայմաններն ու խաղի կանոնները սահմանում է մի մարդ՝ Սերժ Սարգսյանը ‘