‘Կահիրեում ցուցարարները գրոհել են «Ալ-Ջազիրայի» գրասենյակը’

645

Կահիրեում 2011 թ. նոյեմբերին բողոքի ակցիաների ընթացքում  զոհված ցուցարարների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ մի քանի տասնյակ մարդիկ գրոհել են «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակը, հաղորդում է France-Presse գործակալությունը: «Մոլոտովի կոկտեյլներից»,  որ ցուցարարները շպրտել են հետուստատեսության՝ Թահրիր հրապարակին նայող շենքի ուղղությամբ, շինության ներսում լուրջ հրդեհներ են բռնկվել: Բարեբախտաբար՝ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Հայտնի չէ, թե արդյո՞ք գրասենյակի վրա հարձակումը կապված է «Ալ-Ջազիրայի» խմբագրական քաղաքականության հետ:

Հիշեցնենք,որ 2011 թ. նոյեմբերի 18-ին Կահիրեում բողոքի զանգվածային ակցիա էր տեղի ունեցել ընդդեմ ժամանակավոր կառավարության և ժողովրդավարական բարեփոխումների չափազանց դանդաղ ընթացքի: Թահրիր հրապարակում նստացույցը վերաճել էր ոստիկանության հետ բախումների, որոնց արդյունքում 45 մարդ զոհվել էր, ևս 500-ը վնասվածքներ  էին ստացել: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը շախմատ են խաղացել բանտարկյալների հետ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսիի» երկրպագուների ղեկավար. Բենիտեսին թեկնածությանը դեմ ենք’