‘Կամերուն — Ավստրալիա՝ 1:1. Ցանկալի ոչ ոքի երկու թիմերի համար էլ (տեսանյութ)’

1488

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B խմբի երկրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Ավստրալիայի և Կամերունի հավաքականները: Հանդիպումը կայացավ «Կրեստովսկի» մարզադաշտում:

Խաղն անցավ հավասար պայքարում, որտեղ կողմերը չկարողացան հաղթողին պարզել: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ Զամբոն, իսկ երկրորդ կեսում 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ավստրալիայի հավաքականի խաղացող Միլիգանը և հաշիվը դարձրեց 1:1:

Այս ոչ-ոքիից հետո թիմերը կարողացան իրենց առաջին միավորները վաստակել և կիսել B խմբի մրցաշարային աղյուսակի 3-4 հորիզոնականները: 

Կամերուն — Ավստրալիա՝ 1:1

0:1 Զամբո (45՛) 1:1 Միլիգան (60՛ — 11մ.)

Այս հանդիպումից հետո B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1. Չիլի — 3 միավոր (1 խաղ)
2. Գերմանիա — 3 (1)
3. Ավստրալիա — 1 (2)
4. Կամերուն — 1 (2)

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում տրամվայի վարորդները աշխատանքի են եկել կիսաշրջազգեստով’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիա — Չիլի՝ 1:1. թիմերը պահպանում են առաջատարի դիրքերը (տեսանյութ)’