‘Կամերուն – Բրազիլիա. Ո՞վ կհաղթի’

805

 

A խումբ, հունիսի 24, ժամը՝ 00.00, «Մանե Գարինչա» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)

Բրազիլիան Կամերունի հետ խաղում կարող է ընտրել 1/8 եզրափակչի իր հակառակորդին:

Կամերունը եզրափակում է Աշխարհի առաջնությունում իր ելույթները: Ընդհանրապես, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու էր  այս թիմը մասնակցում  առաջնությանը: Ֆոլկեր  Ֆինկեի սաներին հենց սկզբից հետաքրքրում էին  պարգևավճարները: Խաղի մասին նրանք մտածում էին ամենավերջինը, ուստի նրանց արդյունքը կարելի է оրինաչափ համարել: Եթե առաջին խաղում  գոնե փորձում էին դիմակայել, ապա Խորվաթիայի հետ խաղում (0:4)  պայքարում էին ոչ թե հակառակորդի, այլ ավելի շատ միմյանց հետ: 

Բրազիլիան հեռու է իր լավագույն խաղից: Լուիս Ֆելիպե Սկոլարիի սաները միայն մրցավարի оգնությամբ Մեքսիկայի ընտրանու հետ խաղում մի կերպ գրանցեցին  գոլազուրկ ոչ ոքի:  Բրազիլացիները ոչ միշտ էին հասնում իրենց հակառակորդների հետևից: Գովեստի խոսքեր պետք է շռայլել Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Оչոաի հասցեին, ով անառիկ պահեց իր երկրի հավաքականի դարպասը: Սելեսաոն այս խաղում այնքան էլ տպավորություն չթողեց:

Բրազիլացաները վստահության համար պետք է  արդյունավետ խաղ ցույց տան և հաղթեն՝ առանց ուշադրություն դարձնելու զուգահեռ խմբերի դասավորությանը: 

 

Նախորդ հոդվածը‘ԻԼԻՊ-ի գրոհայինները պատժել են Սադամ Հուսեյնին մահապատժի դատապարտած դատավորին’
Հաջորդ հոդվածը‘ Խորվաթիա-Մեքսիկա. Պայքար հաջորդ փուլի համար’