‘
Այսօր՝ հունիսի 15-ին, Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ գումարեց, որի ժամանակ փոխքաղաքապետ ընտրվեց Կամո Արեյանին: Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանը ընտրվեցին Երևանի քաղաքապետի տեղակալներ:
Հիշեցնենք, որ Դավիթ Օհանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն էր: Մամուլում արդեն որոշ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Դավիթ Օհանյանի փոխարեն` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Սամվել Ալեքսանյանի եղբորորդին:
‘