‘Կամո Արեյանը վստահեցնում էր, որ Լենինգրադյան – Իսակով ճանապարհի շինարարությունը կավարտվի մայիսի 31-ին’

752

Երևանի Լենինգրադյան փողոցն ու Իսակովի պողոտան իրար միացնող ավտոճանապարհի շինարարությունը մինչ այժմ չի ավարտվել: Այս մասին է փաստում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդացության ժամանակ հնչած այն տեղեկատվությունը, որ ընթացքի մեջ են ճանապարհի գծանշման և ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին կառավարության նիստում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել էր, որ Երևանի Լենինգրադյան փողոցն ու Իսակովի պողոտան իրար միացնող ավտոճանապարհի շինարարությունը կավարտվի մայիսի 31-ին: Արեյանը հավաստել է, որ իր կողմից հրապարակված ժամկետը կլինի վերջնականը:

Նշենք, որ այդ ավտոճանապարհի շահագործման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: 

Նախորդ հոդվածը‘Նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը կոչ է անում առաջիկա երթին մասնակցել անձնագրերով’