‘
Երեւանում հանրային տրանսպորտի սակագինը կբարձրանա: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց Երեւանի փոխքաղաքապեետԿամո Արեյանը: Նրա խոսքով, սակագնի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները «միանշանակորեն դրան են տանում, որովհետեւ հնարավոր չէ գոյություն ունեցող սակագնով նորմալ տրանսպորտ ունենալ»: Ընդ որում, Արեյանը չբացառեց, որ նոր սակագինը 150 դրամից թանկ կարող է լինել: «Հասկանալի է, որ թանկացումըւ ինքնաբերաբար ենթադրելու է սպասարկման որակի բարձրացում, գերբեռնված երթեւեկության բացառում, պարկի թարմացում», — նշեց նա: Ի պատասխան iLur.am-ի հարցի, հնարավո՞ր է, որ փոփոխությունների արդյունքում տրանսպորտը սպասարկող «գծերը» վերանան եւ մեկ միասնական համայնքային մարմնի տրվի տրանսպորտի սպասարկումը, Կամո Արեյանը նշեց, որ մասնավոր «գծերը» կշարունակեն սպասարկել: «Միկրոավտոբուսային երթուղիներում վերադասավորումներ կլինեն, բայց ընդհանուր կառուցվածքը կմնա նույնը», — ասաց նա: Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ հանձնաժողովը, հնարավոր է, նաեւ տրանսպորտի վճարման էլեկտրոնային համակարգ ներդնի` տարբերակված վճարման սկզբունքով:
‘