‘
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է «Կամպ Նոու» մարզադաշտում անցկացնել թիմի նախկին ավագ Կառլես Պույոլի հրաժեշտի խաղը:
Այս մասին հայտնում է Sport պարբերականը՝ հղում անելով «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի խոսքերին:
Վերջինս նշել, որ հանդիպումը տեղի է ունենալու հարազատ «Կապմ Նոու»-ում և ակումբի երկրպագուները հնարավորություն են ստանալու հրաժեշտ տալ սիրելի թիմի երկարամյա ավագին: Դեռևս պարզ չէ հանդիպման անցկացման կոնկերտ օրն ու ժամը:
Նախագահը հավելել է, որ Պույոլն արժանի է նման պատվի, չէ որ խոսքը գնում է «Բարսելոնայի» մեծագույն ֆուտբոլիստներից մեկի մասին, ով օրինակ է եղել բոլորի համար:
‘