‘Կայացան լրագրողների ֆուտզալի մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումները’

748

Դեկտեմբերի 9-ին կայացան «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրագրողների ֆուտբոլի մրցաշարի  քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները: Առաջինը մրցեցին անցյալ տարվա չեմպիոններն ու փոխչեմպիոնները՝ Epress.am և «Չորրորդ իշխանություն» թիմերը: Մեկնարկից առավելություն ստացավ մրցաշարի գործող չեմպիոնը՝ Epress.am-ը, և դեռևս առաջին կեսում կարողացավ 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Երկրորդ կեսում հաշիվը դարձավ 3:0, որից հետո հանդիպման պատկերը փոխվեց:

«Չորրորդ իշխանությունը» մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց և կարողացավ երկու գնդակ խփել՝ հաշվի տարբերությունը հասցնելով նվազագույնի: Ավելին, սակայն, «Չորրորդ իշխանությանը» չհաջողվեց անել, իսկ Epress.am-ը ևս մեկ գնդակ խփեց՝ ամրապնդելով հաղթանակը՝ 4:2:

Քառորդ եզրափակիչ հանդիպումներից երկուսում ֆավորիտները հեշտ հաղթանակներ տարան: News.am-ը հաղթեց «Մարզաշխարհին», իսկ «Մեդիամաքսը» պարտության մատնեց Mamul.am-ին:

Emedia.am-ը բարդ պայքարում կարողացավ առավելության հասնել ilur.am-ի նկատմամբ, չնայած հանդիպման ընթացքում պարտվում էր:

Ուշագրավ է, որ կիսաեզրափակիչ դուրս եկած 4 թիմերից 3-ը՝  Epress.am, Emedia.am և «Մեդիամաքս», հանդես էին գալիս նույն խմբում:

Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 12-ին:

Քառորդ եզրափակիչ

Դեկտեմբերի 9

Epress.am — 4-րդ իշխանություն – 4:2

News.am – Մարզաշխարհ – 8:3

Mediamax.am – Mamul.am – 5:1

Emedia.am — ilur.am 3:2

Կիսաեզրափակիչներ

Դեկտեմբերի 12

Epress.am – News.am

Mediamax.am – Emedia.am

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլորը խաղերը սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցշարի մշտական աջակիցն է «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 11-ին Երկրին «աստերոիդային խավարում» է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը կոչ արեց համախմբվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ (տեսանյութ)’