‘Կայացավ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը (Ֆոտոշարք)’

2525

Այսօր՝ թատրոնի միջազգային օրը Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է հռչակավոր դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին:

«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում` առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

«Արտավազդ» մրցանակը ստորեւ ներկայացվելիք անվանակարգերում շնորհվել է հետեւյալ անձանց

Լավագույն կին դերակատար- Լուիզա Ղամբարյան

Լավագույն տղամարդ դերակատարներ -Դավիթ Հակոբյան, Երվանդ Ենգիբարյան

Լավագույն ռեժիսուրա- Ալեքսանդր Գրիգորյան, Հակոբ Ղազանչյան

Լավագույն ներկայացումներ- Երվանդ Ղազանչյան, Վահե Շահվերդյան

Լավագույն երիտասարդ դերասանուհի-  Անի Գրիգորյան

Լավագույն երիտասարդ դերասաններ- Արմեն Մարգարյան, Իշխան Ղարիբյան

Լավագույն երիտասարդ բեմադրիչ- Սամսոն Մովսիսյան

Լավագույն երիտասարդական ներկայացում- Արշալույս Հարությունյան  

Լավագույն պիես- Սամվել Խալաթյան

Լավագույն սցենոգրաֆիա- Վահագն Թեւանյան

Լավագույն երաժշտության հեղինակ-Արամ Սաթյան

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար- մրցանակ չի շնորհվել

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար- Սերգեյ Թովմասյան

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար- Վիլեն Գալստյան, Դերենիկ Մարտիրոսյան, Հայկազ Երանոսյան, Սերգեյ Առաքելյան  

Ժյուրիի կազմում են թատերական ոլորտի գործիչներ Դավիթ Մուրադյանը, Սուրեն Հասմիկյանը, Հրաչյա Գասպարյանը, Լևոն Մութաֆյանը, Ռուզաննա Առաքելյանը, Նվարդ Ասատրյանը, Նարինե Գրիգորյանը:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ-ին` սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար»:  

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանում խստացնում են ազգականների միջև ամուսնությունների արգելքը’
Հաջորդ հոդվածը‘ Րաֆֆին չէր ասել է, որ ապրիլի 9-ին ինքն ու Սերժը երդում են տալու, ինքը ասել էր, որ Սերժը ապրիլի 9-ին երդում չի տալու’