‘
Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր են նվաճել հետևյալ թիմերը`
«Նապոլի» (Իտալիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա), «Սևիլյա» (Իսպանիա), «Զենիթ» (Ռուսաստան), «Բրյուգե» (Բելգիա), «Դնեպր» (Ուկրաինա):
Վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը`
- «Սևիլյա» — «Զենիթ»
- «Դնեպր» — «Բրյուգե»
- «Դինամո Կիև» — «Ֆիորենտինա»
- «Վոլֆսբուրգ» — «Նապոլի»
Հավելենք, որ առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 16-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 23-ին:
‘