‘Կայացավ «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմի ցուցադրությունը’

875

Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է, որին նվիրված՝ սեպտեմբերի 1-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ՀԿ կենտրոնի աջակցությամբ, նախաձեռնել էր թեմատիկ ֆիլմի ցուցադրություն: «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմը նկարագրում է անհայտ կորած անձանց հարազատների հոգեվիճակն ու կարգավիճակը: Ֆիլմը նկարահանվել էր Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի տարբեր մասերում բնակվող անհայտ կորածների ընտանիքներում: Սյուզան Կրյոգերը, ով ֆիլմի հեղինակն է, միաժամանակ ներկայացնում է հակամարտությունից տուժած բոլոր կողմերի անհայտ կորած անձանց ընտանիքների միանման պատմությունները:

Ֆիլմը ներկայացնում է կոնֆլիկտից տուժած հասարակությունների խնդիրների ընդհանրությունները, երկուսեք մտահոգությունները:

Ֆիլմն ամբողջությամբ` այստեղ

Նախորդ հոդվածը‘Հայոց բանակի ու սպառազինության մասին ՀՀ վարչապետը պետք է լռի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Յուրօրինակ ակցիա. Պահանջվում են հին ավտոմեքենաներ’