‘
Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին մահվան մի քանի խմբեր: Մասնավորապես H խմբում միմյանց հետ են հայտնվել Մադրիդի «Ռեալ»-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Տոտենհեմ»-ը:
Միևնույն խմբում են հայտնվել նաև «Բարսելոնա»-ն ու «Յուվենթուս»-ը: Մեկ այլ խմբում միմյանց հետ կմրցեն «Բավարիա»-ն և ՊՍԺ-ն, մյուսում՝ «Չելսի»-ն, «Ատլետիկո»-ն և «Ռոմա»-ն:
Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտնվեց A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են «Բենֆիկա»-ն, «Բազել»-ը և Մոսկվայի ԲԿՄԱ-ն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը.
‘