‘Կայացել է ՀԱԿ կուսակցության ծրագրի քննարկմանը նվիրված նիստ (Տեսանյութ)’

2238

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կայացել է նորաստեղծ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ծրագրի քննարկմանը նվիրված նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են Աշոտ Սարգսյանը, Սամվել Աբրահամյանը, Զոյա Թադևոսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը (ԱՄՆ), Վիկտոր Միրումյանը, Լեվիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցել են նաև Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ավետիս Ավագյանը, Վահան Վարդապետյանը, Լեւիկ Խաչատրյանը, Սարգիս Թամազյանը: Ծրագրային խմբի նիստում աշխատանքային կարգով քննարկվել են կուսակցության տարբեր կառույցներից, անհատ անդամներից ստացված հարյուրավոր առաջարկներ, որոնք առնչվում են արժեքային-գաղափարախոսական, ազգային և քաղաքական հիմնահարցերում Կոնգրեսի որդեգրած դիրքորոշումներին: Առաջիկայում ծրագիրը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի համագումարի հաստատմանը: Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության համագումարը տեղի է ունենալու ապրիլի 13-ին Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայում բնակվող ասորիները պատրաստվում են վերադառնալ Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘Ինչ խնդիրներ են մտահոգում երևանցիներին. (Տեսանյութ)’