‘Կայացել է ռուս-վրացական բանակցությունների առաջին փուլը’

609

Ժնևում կայացել է Թբիլիսի-Մոսկվա  պաշտոնական պատվիրակությունների ուղղակի ձևաչափով  բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, գրում է Georgia Online-ը:

«Հանդիպումն անցել  է գործնական մթնոլորտում: Նախ և առաջ, մենք ձևակերպել ենք բոլոր այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ հետագայում պետք է կառուցենք բանակցությունները: Դրանք են առևտուրը, մշակութահումանիտար հարաբերությունները և պարբերական չվերթների վերականգնումը»,- ընդգծել է Աբաշիձեն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ», և ևս 4 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Այդ տեքստերը ոչ մի կապ չունեն իրականության հետ’