Կայացել է Սինձո Աբեի հուղարկավորության արարողությունը

178

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությունը կայացել է Տոկիոյի Nippon Budokan ռազմական արվեստների դահլիճում։

Արարողությունը հեռարձակվել է ճապոնական բոլոր հեռուստաալիքներով։

Քաղաքական գործչի այրուն՝ սգո կիմոնո կրող Ակիե Աբեին, դիմավորել են Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Հիոկաձու Մացունոն, կառավարության այլ անդամներ, ինչպես նաև երկրի պաշտպանության նախկին նախարար Նոբուո Կիսին, որը Սինձո Աբեի կրտսեր եղբայրն է։

Սինձո Աբեն մահացու վիրավորվել էր հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթի պահին։ Նրան սպանողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, ինքնաշեն զենքով թիկունքից երեք անգամ կրակել էր Աբեին։

Աբեի դիակիզումը կայացել է հուլիսի 12-ին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱստանան Մոսկվայի հետ կքննարկի ռուսաստանցիների խնդիրը
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ ՌԴ–ն իրավունք ունի միջուկային զենք կիրառելու