‘«Կայզեր» սուպերմարկետի սեփականատերը ՀՀԿ-ի օգտին քվեարկողների ցուցակներ է հավաքում’

1117

«ՉԻ» տեղեկություններով Երևանի գործող ավագանու անդամ, ավազանու անդամության ՀՀԿ թեկնածու Արթուր Պետրոսյանը այս օրերին լծված է հարազատ կուսակցությանը ձայներ բերելու դժվարին գործին: Լինելով «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատերը` նա իր աշխատակիցներին հրահանգել է ծանոթ-բարեկամով րնտրության օրը քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի օգտին: Իր հրահանգի սրբորեն կատարումը ստուգելու համար նա աշխատակիցներից յուրաքանչյ ուրից պահանջել է ներկայացնել ՀՀԿ համակիրների 10 անուն, և թե նրանցից յուրաքանչյուրը որ տեղամասում է քվեարկելու: Թերթի հիշեցմամբ` իրավաբանի մասնագիտությամբ ավագանու անդամը Երևանի ավագանու չորսամյա գործունեության ընթացքում նիստերի ժամանակ ծպտուն անգամ չի հանել և որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել: «ՉԻ» հարցին, թե ավագանու 2013 թ. ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի ո՞ր հորիզոնականն է վերջինս զբաղեցնում, Պետրոսյանը անկեղծորեն պատասխանել է` «չգիտեմ»:

Նախորդ հոդվածը‘Այսօր խոսքի ազատության միջազգային օրն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ մայիսի 3-ին սպասվող իրադարձությունները’