‘Կայուն ցուրտ եղանակը կպահպանվի մինչ տարեվերջ’

1109

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 26-30-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:
Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝  դեկտեմբերի 26-30-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձույն:

Երևանի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 12.70C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     -18.30C (1939 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  -2.20C

Նախորդ հոդվածը‘Հունվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ’
Հաջորդ հոդվածը‘«Արցախբանկը» խոստացել է լուծել Տոնուսից խաբված բնակիչների խնդիրը’