‘Կայսրության սխալը. Հայտնի ռուսաստանցիները՝ Ղրիմում ՌԴ-ի ագրեսիայի մասին’

1001

Չնայած Ռուսաստանում պետական քարոզչության ուժին՝ ազդեցիկ և հեղինակավոր շատ ռուսաստանցիներ չեն պաշտպանում Ղրիմի տարածքում ռազմական ագրեսիան: Թերակղզում գործադրվող բռնության դեմ են հանդես եկել մի շարք հայտնի դերասաններ, գրողներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

Անդրեյ Մակարևիչ, երաժիշտ

«Ես վախենում եմ, որ կարող է հրեշավոր սխալ  կատարվել, և մեր երկիրը կներքաշվի, և հիմա արդեն՝ իսկապես, եղբայրասպան պատերազմի մեջ մեր մերձավոր հարևանի հետ: Քանի որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր, ասենք, այսօր վիճում են արևմտականների հետ, ովքեր խոսում են ռուսերեն՝ այն ժամանակ, երբ երկիրը՝ իրե՛նց երկիր են մուտք գործում այլ պետության զորքեր, նրանք դառնում են իրենց երկրի պատրիոտները և զենք են վերցնում: Ես շատ կուզեի, որ դա հասկանային մեր մարտիկները: Հարկավոր է ամեն կերպ հեռու մնալ այդ փորձանքից»: (Эхо Москвы):

Բորիս Գրեբենշչիկով, երաժիշտ

«Ընդդեմ պուտինյան ՌԴ-ի ագրեսիայի Ուկրաինայում : Ընդդեմ Ղրիմի օկուպացիայի: Ընդդեմ երկիրն ինքնասպան պատերազմի մեջ ներքաշելու»: Հակապատերազմական ժողովրդական հավաքի նախաձեռնող խումբը հրավիրում է 02.03.14, ժամը 13.00 և 04.03.14, ժամը 19.00, Արբատսկայա մետրո, ՌԴ պաշտպանության նախարարության շենքի մոտ: Հույսը միայն ինքներս մեզ վրա դնենք, ինչպես ջանանք, այնպես էլ կստացվի: Մեզնից բացի՝ ոչ ոք կազմակերպել և հրավիրել չի կարող: Երկու կախարդական կոճակներ՝ N1- «Հրավիրել ընկերներին», և N2- «Հրապարակել միջոցառումը»: Սեղմեք, և մենք կշատանանք: Եւ դա կարևոր է» (Facebook):

Բորիս Նեմցով, ընդդիմադիր քաղաքական գործիչ

«Ոչ ադեկվատ չեկիստի այդ արյունալի խելահեղությունը թանկ կնստի Ռուսաստանի և Ուկրաինայի վրա. նորից սպանված երիտասարդներ, դժբախտ մայրեր ու կանայք, որբ մանուկներ: Վուրդալակին պատերազմ է հարկավոր: Նրան ժողովրդի արյուն է պետք: Ռուսաստանին սպասվում է միջազգային մեկուսացում, մարդկանց աղքատացում, հալածանքներ: Տեր Աստված, ինչի՞ համար է նման անեծք հասել մեզ: Որքա՞ն կարելի է դա հանդուրժել» (Facebook):

Վիկտոր Շանդերովիչ, գրող, ընդդիմադիր գործիչ

«Ներխուժումը դե-ֆակտո կայացել է արդեն: Մենք հո հասկանում ենք, որ այդ բոլոր գրոհայինները ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ չեն: Դրանք Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն են՝ անկախ նրանից, թե ինչ են կպցրել իրենց վրա: Քանի որ Պուտինը Հիտլեր չէ, այլ ընդամենը մանր դև, ուստի նա չունի Հիտլերի ագրեսիվ ինքնավստահությունը, բայց ունի ամաչկոտ ագրեսիվություն: Ուստի ոչ մեկը չի խոստովանում, որ դրանք Ռուսաստանի զինված ուժերն են» (Gordonua):

Քսենյա Սոբչակ, լրագրող, հեռուստահաղորդավար

«Այ, ես ձեզ ասում էի, որ Պուտինի հոգսն արդեն  վաղուց փողը չէ, այլ «պատմություն մտնելը»: Օլիմպիադան լավ է, բայց ախորժակը բացվում է: «Նախագահ, որը Ռուսաստանին վերադարձրեց Ղրիմը» — ա՛յ սա դասագրքում կարևոր պարագրաֆ է: Եւ վերջ: Պատերազմ: Այդ որոշումը  կդառնա ՎՎ-ի հերթական «փոքրիկ հաղթական պատերազմը», բայց կարող է դառնալ նաև նրա «աֆղանստանը» (Facebook):

Սերգեյ Բեզրուկով, դերասան

«Ուկրաինայի մասին. եղբայրները չեն պատերազմում, եղբայրներն օգնում են միմյանց» (Twitter):

Զեմֆիրա, երգչուհի

Մարտի 1-ի գիշերը Զեմֆիրան իր պաշտոնական կայքում տեղադրել է Սվյատոսլավ Վակարչուկի «Вiдпусти» (Отпусти) երգն իր կատարմամբ, առանց որևէ մեկնաբանության:

Միխայիլ Վելլեր, գրող

«Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները հազիվ թե պայծառ լինեն առաջիկայում: Մասամբ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ռուսաստանը համառորեն պաշտպանում էր Յանուկովիչի գողական ավազակախմբին: Եթե Ռուսաստանը միջամտի, այնտեղ պատերազմ կլինի»:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է կոտորածը Չինաստանում, որի արդյունքում զոհվել է 29 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար. Ուկարինայի ճգնաժամը Եվրոպայում ամենախոշորն է XXI դարում ‘