‘
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն չորեքշաբթի օրը վերջին անգամ հրապարակավ խորը ափսոսանք է հայտնել Երկրորդ համաշխարհային պատերազմում իր երկրի գործողությունների առթիվ, տեղեկացրել է Associated Press գործակալությունը:
«Իմաստավորելով անցյալը և խորապես զղջալով՝ ես անվերջ շարունակում եմ հուսալ, որ ավերիչ պատերազմը երբեք չի կրկնվի»,- ասել է կայսրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 73-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ:
Գործակալությունը նշում է, որ կայսրն ամեն տարի այդ օրը հանդես է գալիս ճառով, բայց այս տարվա ելույթը վերջինն է լինելու այս թեմայով, քանի որ 2019 թ. ապրիլին Ակիհիտոն մտադիր է հրաժարվել գահից:
Փոխանցում է Interfax-ը:
‘