‘
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն չորեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը չի մոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը և պետք է հարգի բոլոր զոհերի հիշատակը:
Այդ մասին ասվում է այն ուղերձում, որը միապետն ընթերցել է Տոկիոյի Հանեդա օդանավակայանում, որտեղից նա կայսրուհի Միտիկոյի հետ մաիսին երկօրյա այցով մեկնում էր խաղաղօվկիանոսյան Պալաու փոքր կղզի պետություն: Այնտեղ նրանք կմասնակցեն ամերիկյան և ճապոնական զորքերի միջև այդ արշիպելագի համար մղվող մարտերի ավարտի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Պալաուի Հանրապետությունը Խաղաղ օվկիանոսում՝ ֆիլիպիններից արևելք գտնվող կղզի-պետություն է, որի կազմում ավելի քան երկու հազար տարբեր կղզիներ կան: 1914 թ. մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը այն գտնվում էր Ճապոնիայի կառավարման ներքո: Պալաուի համար մարտերը Խաղաղ օվկիանոսում ծավալված ռազմական գործողությունների շարքում ամենաարյունալին են եղել: Միայն Պելելիու կղզու համար մարտերը տևել են 2,5 ամիս: Փոխանցում է ТАСС-ը:
‘