Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին անընդունելի է համարել իր գերատեսչության ներկայացուցչի ներկայությունը Օտտավայում ՌԴ դեսպանատանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելությանը։
«Դա անընդունելի է։ Կանադայի ոչ մի ներկայացուցիչ չպետք է ներկա լիներ այդ միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի դեսպանատանը, և Կանադայի ոչ մի ներկայացուցիչ այսուհետև չպետք է ներկա լինի նման միջոցառումներին»,- կիրակի օրը Twitter-ում գրել է նախարարը։
Ժոլին պարզաբանել է, որ Օտտավան շարունակում է սատարել Կիևին ՌԴ-ի ռազմական գործողության ընթացքում։
Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելությունը ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունում տեղի է ունեցել հունիսի 10-ին։ Ինչպես ավելի վաղ հաղորդել է ТАСС-ը, հյուրերը հարյուրից ավելի են եղել, այդ թվում՝ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի ավելի քան 30 պետությունների դեսպաններ։
Փոխանցում է tass.ru-ն։