‘Կանադայի երեք նախարարներ անհայտ փոշի պարունակող ծրարներ են ստացվել’

861

Քվեբեկում Կանադայի երեք նախարարների ընդունարաններում անհայտ, սպիտակ փոշի պարունակող ծրարներ են ստացվել: Այդ մասին հաղորդել է CTV հեռուստատեսությունը:

«Վտանգավոր» նամակները նախատեսված են եղել իշխող պահպանողական կուսակցության անդամներին՝ միջազգային զարգացման և ֆրանսախոս համայնքի հարցերով նախարար Քրիստինա Պարադիին, ենթակառույցների նախարար Դենի Լյոբելին և փոքր բիզնեսի, զբոսաշրջության և գյուղատնտեսության նախարար Մաքսիմ Բեռնիեին:

Ոստիկանության տվյալներով՝ ծրարներից մեկի պարունակությունն առողջության համար վտանգավոր չէ, իսկ մյուս երկուսը դեռ պետք է փորձաքննություն անցնեն:

CTV-ի տեղեկություններով՝ ծրարներից մեկում, բացի փոշուց՝ նաև գրություն է եղել, որում անհայտ անձինք սպառում են «ոչնչացնել պահպանողականներին»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԻՊ գրոհայինները հողին են հավասարեցրել հնագուն ասորեստանյան պետության մայրաքաղաքը’
Հաջորդ հոդվածը‘Հարիսոն Ֆորդը վնասվածքներ է ստացել ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ’