‘
Կանադայի ոստիկանությունը հաղորդել է, որ հինգշաբթի օրը սպանվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մի անդամ, որն արդեն ահաբեկչական գործողություն իրականացնելու «ավարտական փուլում» էր:
Ոստիկանության տվյալներով՝ 24-ամյա Ահարոն Դրայվերը առաջիկա 72 ժամվա ընթացքում մտադիր էր ինքն իրեն պայթեցնել մարդաշատ վայրում: Ոստիկանությունը նրան գնդակահարել էր Օնտարիո նահանգում, այն բանից հետո, երբ ձերբակալման փորձ կատարելիս նա տաքսու մեջ գործի էր գցել պայթուցիկ սարքը:
Կանադան նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություն էր ստացել ԱՄՆ հատուկ ծառայություններից: ՀԴԲ-ն նաև տեսագրություն էր տրամադրել, որտեղ սև բալակլավայով Դրայվերը երդում է տալիս ԻՊ-ին և խոստանում ահաբեկչություն իրականացնել պիկ ժամի:
Փոխանցում է BBC-ն:
‘