‘Կանադայի վարչապետը կմասնակցի Պոռոշենկոյի երդմնակալության արարողությանը’

673

Կանադայի կառավարության ղեկավար Սթիվեն Հարփերը կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի երդմնակալության արարողությանը:

Հարփերի աշխատակազմի հայտարարությունը հրապարակվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ վարչապետը մեկնել է շրջագայության՝ եվրոպական երեք երկրներով՝ Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:

«Ես հույսով սպասում եմ Ուկրաինա այցելելուն, որպեսզի ականատես լինեմ նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի պաշտոնակալությանը, առավելագույն աջակցություն դրսևորեմ ուկրաինացի ժողովրդին, որը կարևոր քայլ կատարեց իր երկրում կայունությունը և զարգացումը վերականգնելու ուղղությամբ»,- հայտարարել է Սթիվեն Հարփերը:

Ուկրինայում անկարգությունների մեկնարկից հետո սա Կանադայի վարչապետի արդեն երկրորդ այցն է այդ երկիր:

Ավելի վաղ, Ռուսաստանի ագրեսիայի համընդհանուր արձագանքի շրջանակներում, Կանադան պատժամիջոցներ էր սահմանել ավելի քան 100 անձանց և կազմակերպությունների նկատմամբ, փոխանցում է rosbalt-ը:

Նախորդ հոդվածը‘Լիբիա. Մահապարտը գրոհել է գեներալ Հաֆթարի տան վրա’
Հաջորդ հոդվածը‘Հարցում. Աշխարհում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդեպ վերաբերմունքը փոխվել է դեպի վատը’