‘
Կանադայի մայրաքաղաք Օտտավայի արևմտյան մասում՝ երկաթգծի անցակետում, բախվել են գնացքը և երկհարկանի մարդատար ավտոբուսը: National Post-ի տեղեկացմամբ՝ կա չորս զոհ: Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են «բազմաթիվ զոհերի» մասին, սակայն այդ տվյալներն առայժմ ճշտված չեն:
Ինչպես հաղորդում է National Post թերթի կայքը՝ գնացքի մի քանի վագոններ դուս են եկել ռելսերից և բախվել ավտոբուսին՝ ամբողջությամբ ջախջախելով մեքենայի առաջամասը: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է ria.ru-ն:
‘