‘Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը’

2414

Կանադայում ընդունվել է օրենք, որը մարիխուանայի օգտագործումը թույլ է տալիս երկրի ողջ տարածքում: Սենատորներն օրինագիծը պաշտպանել են պարզ մեծամասնությամբ՝ 52-ը՝ ընդդեմ 29-ի:

Փաստաթուղթը կարգավորում է, թե ինչպես պետք է աճեցնել կանեփը, որտեղ և ինչ միջոցներով պետք է տարածել, ինչպես կազմակերպել դրա վաճառքը:

Երկրի բնակիչները կարող են օրինական կերպով մարիխուանա ձեռք բերել և օգտագործել արդեն իսկ այս տարվա սեպտեմբերից:

Կանադան G7-ի առաջին երկիրն է, որ օրինականացրել է կանեփի օգտագործումը վերականգնողական նպատակներով:

Մարիխուանա պահելու արգելքը երկրում սահմանվել էր 1923 թ., սակայն 2001 թ. օրինականացվել էր նրա բուժական կիրառությունը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ‘
Հաջորդ հոդվածը‘Էմերին ցանկանում է «Արսենալում» պահել Մխիթարյանին’