Կանադայի իշխանությունները ապաստան են տրամադրել Շրի Լանկայից մի ընտանիքի, որը 2013 թ․ պատսպարել է ԿՀԸ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին․ նա այդ պահին թաքնվում էր Հոնկոնգում։ Այս մասին ասվում է կանադական For the Refugess կազմակերպության հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2019 թ․ Կանադան ևս երկու փախստականի է ընդունել, որոնք Սնոուդենին թաքցրել են Հոնկոնգում։ Այժմ Հոնկոնգում է մնում ևս մի շրիլանկացի, որը նույնպես օգնել է Սնոուդենին, և նրա անվտանգությունը, ընդգծել է For the Refugess-ը, «սպառնալիքի տակ է»։
Սնոուդենը 2013 թ․ հունիսին մեծ միջազգային սկանդալ առաջացրեց՝ Washington Post և Guardian թերթերին փոխանցելով մի շարք գաղտնի փաստաթղթեր՝ համացանցում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսելու ծրագրերի մասին։ Դրանից հետո նա փախավ Հոնկոնգ, այնտեղից՝ Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ մնաց Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում։ Հետագայում նրան Ռուսաստանում կեցության անժամկետ վկայական տրվեց։
2020 թ․ նոյեմբերին փաստաբան Անատոլի Կուչերենան հաղորդեց, որ Սնոուդենը մտադիր է ռուսաստանյան քաղաքացիություն ստանալ։
Փոխանցում է ria.ru-ն։
