‘
Կանադան դադարել է վիզա տրամադրել Արեւմտյան Աֆրիկայի երկրների բնակիչներին, որտեղ մոլեգնում է Էբոլա համաճարակը: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ներգաղթի նախարարությունն այս որոշումը բացատրել է նրանով, որ հիվանդության տարածումն անմիջական եւ լուրջ վտանգ կառաջացնի բնակչության առողջության համար: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում եւ Իսպանիայում գրանցվել են Էբոլայի մի քանի դեպքեր:
Թեեւ «արգելված» երկրների ցանկը չի նշվում, սակայն նշվում է, որ Էբոլայի պատճառով մահացածների ամենամեծ թիվը գրանցվել է Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա-Լեոնեում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության թարմացված տվյալներով, Էբոլայի զոհ է դարձել 4 հազար 951 մարդ: Վարակվածներ ընդհանուր թիվը կազմում է 13 հազար 567 մարդ:
‘