‘
Կանադայի կառավարությունը մտադիր է այսուհետ ևս պաշտպանել մարդու իրավունքները, և Էր-Ռիադի որոշումը՝ Սաուդյան Արաբիայից Կանդայի դեսպանին արտաքսելու վերաբերյալ, չի փոխի նրա այդ դիրքորոշումը:
Այսպիսի հայտարարություն է արել Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խրիստյա Ֆրիլանդը:
«Մեր կառավարությունը այսուհետ ևս կպաշտպանի կանանց իրավունքները միջազգային մակարդակով, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, և մենք մտադիր չենք նահանջելու»,- ասել է Ֆրիլանդը լրագրողներին՝ հավելելով, որ Կանադան առաջին անգամը չէ, որ բարձրացնում է մարդու իրավունքների հարցը Սաուդյան Արաբիայում:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Կանդայի դեսպանին «անցանկալի անձ» էր հայտարարել և նրան մեկ օր ժամանակ էր տվել՝ երկիրը լքելու համար: Բացի այդ, Էր-Ռիադը սաուդյան դեսպանին ետ է կանչել Օտտավայից՝ խորհրդակցության նպատակով:
Օգոստոսի 3-ին Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական ակտիվիստուհիների և իրավապաշտպան կանանց ձերբակալության առիթով և պահանջել էր անհապաղ ազատ արձակել նրանց: Երկուշաբթի Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կանադայի դիրքորոշումը «բացահայտ միջամտություն է թագավորության ներքին գործերին» և հակասում է «միջազգային իրավունքի հիմնարար դրույթներին»:
Փոխանցում է euronews-ը:
‘