‘
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ իրենք մտադիր են խստացնել հակաահաբեկչական օրենսդրությունը: Այդ որոշումը, մասամբ, պայմանավորված է երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպով, երբ այնտեղ զինված մարդ էր մուտք գործել:
Չորեքշաբթի օրը կանադական Քվեբեկ նահանգի 32-ամյա բնակիչ Միշել Զարիֆ-Բիբոն, որ վերջերս էր իսլամ ընդունել, Օտտավայում զինվորական հուշահամալիրի մոտ կրակել էր մի գվարդիականի, ապա կարողացել էր թափանցել խորհրդարանի շենք, որտեղ էլ սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում:
Դեռ մինչև Օտտավայի փոխհրաձգությունը՝ Կանադայի իշխանությունները երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «ստորինից» բարձրացրել էին «միջինի»: Հիմա, Հարփերի խոսքով՝ կառավարությունը պլանավորում է ընդլայնել գաղտնի ծառայությունների լիազորությունները, ինչպես նաև՝ խստացնել մարդկանց հսկողությունը, որոնք պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում: Փոխանցում է BBC-ն:
‘