Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

401

Կանադայի իշխանությունները հերթական պատժամիջոցներն են սահմանել ՌԴ-ի տնտեսության նավթագազային, քիմիական և արդյունաբերական ոլորտների նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հինգշաբթի հրապարակվել է Կանադայի ԱԳՆ-ի կայքում, հակառուսաստանյան պատժամիջոցների բաժնում։

Փաստաթղթում պարզաբանումներ են տրվում, որ կանադացի քաղաքացիներին և ընկերություններին, մասնավորապես, արգելվում է մետաղյա արտադրանքի, ավտոմոբիլների, կցորդների, համակարգչային, էլեկտրոնային և օպտիկական ապրանքների, էլեկտրասարքերի, խողովակաշարերի արտադրության հետ կապ ունեցող ծառայություններ մատուցել ռուսաստանյան կողմին ՌԴ-ի տնտեսության նշված սեկտորներում։

Այս պատժամիջոցներն այս շաբաթ հրապարակել է կանադական ԱԳՆ ղեկավար Մելանի Ժոլին, որը նշել է, թե «հենց որ պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն, կանադական ընկերությունները 60 օր կունենան նպատակային ոլորտների հետ պայմանագրերն ավարտելու համար»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները
Հաջորդ հոդվածըԵՄ-ն որոշել է կրճատել Ուկրաինային հատկացվող օգնությունը