‘Կանադան պատրաստ է ուժով պաշպանել Արկտիկան ‘

919

Կանադան անհանգստացած է Ռուսաստանի ռազմական նախապատրաստություններով Արկտիկայում և պատրաստ է ուժով պաշպանել իր շահերն այդ տարածաշրջանում, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը:

«Մենք խորապես անհանգստացած ենք և ձգտում ենք խթանել եւ պաշտպանել Կանադայի ինքնիշխանությունն Արկտիկայում: Դա մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է: Մենք նախընտրում ենք հակամարտության լիցքաթափման ուղին, սակայն այն սպառազինման կապակցությամբ, որի ականատեսն ենք, պարզ է, որ պատրաստ ենք  նաև ուժով պաշտպանել մեր  ինքնիշխանությունը, — ասել է Բերդը դանիական Berlingske ամսագրի հետ զրույցում:

Ռուսաստանը, Կանադան և այլ բևեռային երկրներ մի շարք տարածքային վեճեր ունեն այս տարածաշրջանում: .

Գարնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել առանձին պետական մարմին՝ իր երկրի քաղաքականությունն Արկտիկայում իրականացնելու համար: Բացի այդ՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել նոր սերնդի վերջրյա նավերի և սուզանավերի միասնական համակարգ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկների դաշինքը իշխանություններին մինչեւ սեպտեմբերի վերջ ժամանակ է տալիս (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարտահրավեր’