‘Կանադան ռուսաստանցի զինվորականներին 24 ժամ է տվել՝ երկիրը լքելու համար’

962

Կանադայում՝ Քվեբեկում, Ռուսաստանի Դաշնությունից վեց զինվորներ ուսանում են անգլերեն և ֆրանսերեն: Եւս երկուսը մասնակցում են ուսումնական ծրագրի CFB Gagetown ռազմակայանում: Մի զինծառայող կանադացի զինվորներին ռուսերեն է սովորեցնում: Այս ինը զինվորականներին, որոնք Կանադայում մասնակցում են զորավարժությունների, արտաքսում են երկրից: Այդ կերպ Օտտավան իր վերաբերմունքն է արտահայտում Ռուսաստանի ներխուժմանը Ղրիմ:

Կառավարական աղբյուրը հստատել է, որ երեկ զինվորները նախազգուշացվել են, որ ունեն ընդամենը 24 ժամ ժամանակ՝ Կանադան լքելու համար:

Ինչպես հաղորդվել է, երեկ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ Կանադան չի ճանաչում Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն և համարում է, որ Ուկրաինայի այդ շրջանը ենթարկվել է ապօրինի ռազմական օկուպացիայի: Բացի այդ, չորեքշաբթի Կանադան սառեցրել էր ուկրաինական նախկին պետական ղեկավարության 18 անդամների ակտիվները, ովքեր կասկածվում են պետական ունեցվածքը հափշտակելու մեջ, փոխանցում է censor.net.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են ‘
Հաջորդ հոդվածը‘Պետությունը ամեն ինչ անում է ինտերնետ առևտուրը սահմանափակելու համար’