‘Կանադան 2,5 մլն դոլար կհատկացնի Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հետազոտելու համար’

3102

Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստյա Ֆրիլանդը հայտարարել է, որ Օտտավան 2,5 մլն դոլար կհատկացնի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետազոտության համար: Այդ մասին տեղեկացրել է Կանադայի կառավարության կայքը:

«Այսօրվա հայտարարությունն արտացոլում է Կանադայի կողմից անվերապահ աջակցությունը սիրիական ժողովրդին: Քիմիական զենքի արգելման կազմակերպության խիզախ և անձնուրաց աշխատանքը հիմնական գործոնն է՝ Սիրիայում քիմիական գրոհների փաստը պարզելու համար»,- նշել է Ֆրիլանդը:

Օտտավայի կողմից ՔԶԱԿ-ի ֆինանսավորման շրջանակում կանցկացվի պաշտոնական Դամասկոսի քիմիական զենքի զինանոցը ոչնչացնելու փորձաքննություն:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավակովին մեղադրում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘WSJ. Արդյո՞ք Թրամփի նախկին օգնականը կապ ունի Քլինթոնի նամակների որոնմանը’