‘
Կանադացի Պատրիկ Բոյվինը համացանցը հարստացրել է իր անչափահաս որդու եւ խաղալիք վիշապի միջեւ մենամարտը պատկերող «ցնցող» տեսանյութով, որում տղան, «Սպանել Բիլին» ֆիլմում Ումա Թուրմանի հերոսուհու զգեստով, «հաշվեհարդար» է տեսնում թշնամու հետ՝ ի վերջո պոկելով նրա սինթեպոնե «սիրտը»:
Բազմաթիվ հատուկ էֆեկտներով հագեցած, «Dragon Baby» անունով րոպեանոց տեսանյութը ցնցել է ամերիկյան մամուլը: «Եթե Բոյվինն «Օսկար» չստանա, առնվազն պետք է արժանանա «Տարվա հայր» մրցանակին», — նշում է Yahoo News-ը՝ նկատելով, որ ֆիլմն իրենից ներկայացնում է ինչպես «Սպանել Բիլին», այնպես էլ Բրյուս Լիի մասնակցությամբ «Վիշապի ելքը» ֆիլմերի նմանակումը:
Համացանցում տեսանյութը հայտնվել է չորս օր առաջ: Այս ընթացքում այն դիտել է 7 միլիոնից ավելի մարդ:
‘