Կանադա․ Հնդկացի երեխաների գերեզմանատեղիների սկանդալից հետո հրկիզվել է 33 եկեղեցի

280

2021 թ․ մայիսից՝ այն բանից հետո, երբ հատուկ դպրոցների տարածքներում բնիկ երեխաների՝ միանգամից մի քանի գերեզմանատեղի էր հայտնաբերվել, Կանադայի տարբեր շրջաններում հրկիզվել է առնվազն 33 քրիստոնեական եկեղեցի։

Այդ մասին հաղորդել է CBC հեռուստաալիքը, որը սեփական հետաքննությունն է անցկացրել։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միայն երկու դեպքում է, որ հրդեհը դժբախտ պատահար է եղել։ Մասնագետներն արդեն ապացուցել են, որ 24-ը եղել են հրկիզումներ, մնացած դեպքերը դեռ հետաքննվում են, սակայն նախնական տեղեկատվության համաձայն՝ այդ հրդեհները նույնպես դիտավորյալ են կազմակերպվել։

Վերջին անգամ Կանադայում եկեղեցի է այրվել 2023 թ․ դեկտեմբերին։

Հեռուստաալիքի կողմից հարցված փորձագետները ենթադրում են, որ հրկիզումները կարող են կապ ունենալ Կանադայի բնիկների երեխաների համար նախկին հատուկ դպրոցների տարածքներում զանգվածային գերեզմանատեղիներ հայտնաբերելու հետ, քանի որ այդ ուսումնական հաստատությունները կառավարվում էին նաև Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից։

Նախորդ հոդվածըՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի բանաձևը՝ Կարմիր ծովում նավերի վրա գրոհների դատապարտմամբ
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում առաջին անգամ մահապատիժ կիրականացվի մաքուր ազոտի օգնությամբ