‘
Կանադայում ութ ամսական նորածնի համար անվճար բուժօգնություն ստանալու բժշկական քարտ է բացվել, որտեղ չի նշվել երեխայի սեռը: Որքան հայտնի է՝ սա աշխարհում առաջին դեպքն է, երբ երեխայի սեռը չի նշվում:
Երեխայի ծնողը, որի անունը Քորի Դոթի է, իրեն համարում է ոչ երկակի տրանսգենդեր, այսինքն՝ իրեն ո՛չ կին է զգում, ո՛չ էլ տղամարդ: Նա ուզում է, որ երեխան, երբ մեծանա, ինքն ընտրի իր սեռային ինքնությունը:
Երեխայի բժշկական քարտում «սեռը» սյունակում նշված է ընդամենը լատինական «U» տառը, որը կարող է նշանակել կամ «անորոշ» (undetermined), կամ «չպարզված» (unassigned):
Քորի Դոթին նաև ջանում է հասնել նրան, որ իշխանությունները ծննդյան վկայականում չնշեն երեխայի սեռը:
Փոխանցում է BBC-ն:
‘