‘Կանազի զինհոսպիտալում կատարվածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել’

793

Կանազի զինվորական հոսպիտալում զինծառայողների հետ կատարված միջադեպի փաստով ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Այդ մասին Panorama.am-ի ունեցած տեղեկությունը ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց: «Ես այդ դեպքի մասին որևէ տեղեկություն չեմ մեկնաբանում», -փոխանցեց Հովհաննիսյանը:   

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը Փաշինյանին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու համար’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը ապօրինի է’