‘Կանայք ավելի երկար քնի կարիք ունեն, քանի որ նրանց ուղեղն ավելի շատ է աշխատում’

734

Կանանք գիշերային ավելի երկարատև քնի կարիք ունեն, քանի որ օրվա ընթացքում նրանց ուղեղն ավելի ինտենսիվ աշխատանք է կատարում, քան տղամարդկանցը: Նման եզրակացության են հանգել Հարավային Կարոլինա նահանգի Դյուկի համալսարանի հոգեբանները, տեղեկացնում է BBC ռադիոկայանը:

«Միջին հաշվով՝ կանայք 20-90 րոպեով ավելի երկար  քնի կարիք ունեն, քան տղամարդիկ»,- նշել է քնի ոլորտում հանրահայտ ամերիկացի մասնագետ, պրոֆեսոր Մայքլ Բրեուսը:

Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց ուղեղն ավելի ինտենսիվ է աշխատում, քանի որ նրանք ստիպված են ավելի շատ խնդիրներ լուծել, քան տղամարդիկ: Արդյունքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ուղեղն ավելի երկարատև հանգստի կարիք ունի:

«Քնի պակասը կանանց մոտ կարող է բազմաթիվ հիվանդություններ առաջացնել, իսկ տղամարդիկ  ոչ լիարժեք քնի տեսանկյունից ավելի դիմացկուն են»,- հավելում է BBC ռադիոկայանը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի կրկեսում մարմնամարզիկը ներկայացման ժամանակ ընկել է մեծ բարձրությունից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նախկին նախագահ. Ահմադինեժադի կառավարությունը ոչնչացրեց Իրանի երեսնամյա ձեռքբերումները’