Կանանց ԵԱ. Էլինա Դանիելյանը հաղթել է երկրորդ ադրբեջանցուն և առաջատարիների թվում է

855

Շարունակվում է Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը: Կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Էլինա Դանիելյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել: Նա առավելության է հասել ադրբեջանցի Խանիմ Բալաջաևայի նկատմամբ: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Էլինան հաղթել էր ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովային: 3 հաղթանակից հետո Դանիելյանը, ևս 4 շախմատիստուհիների հետ, բաժանում է 1-5 տեղերը: Ի դեպ, 4-րդ տուրում Էլինան դարձյալ կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Այս անգամ նրա մրցակիցը կլինի Գունայ Մամադզադան:

Նշենք նաև, որ 3-րդ տուրում հաղթանակներ են տարել նաև Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Գաբոյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր, Գևորգյանն ու Ղուկասյանը՝ 2-ական միավոր:

Աննա Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել և այժմ ունի 2,5 միավոր։ Իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանն այս տուրում պարտություն կրեցին։ Լիլիթն ունի 1,5 միավոր, իսկ Մարիամը՝ 1 միավոր:

Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Յասի քաղաքում, որին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։

Նախորդ հոդվածըՏորոնտո․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան
Հաջորդ հոդվածըՄեսսին միանգամից կդառնա Ֆրանսիայի առաջնության պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը