‘Կանանց եւ տղամարդկանց հավասարության մակարդակով Հայաստանը 103-րդն է աշխարհում ‘

1323

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է Գենդերային հավասարության ամենամյա համաշխարհային վարկանիշը, ըստ որի` Հայաստանը 142 երկրների թվում այս տարի զբաղեցրել է 103-րդ տեղը՝ նախորդ տարվա 94-րդի փոխարեն:

Վարկանիշի հիմքում տղամարդկանց և կանանց իրավունքներն են աշխարհի տարբեր երկրներում: Մասնավորապես` դիտարկվում է կանանց առողջության և կյանքի տևողության մակարդակը, նրանց մասնակցությունը երկրի քաղաքական ու տնտեսական կյանքին, կրթության մակարդակը:

Կանանց՝ տնտեսական մասնակցության ու հնարավորությունների ցուցանիշով Հայաստանը 82-րդ տեղում է, կրթության մակարդակով` 31-րդ, առողջության և կյանքի տևողության մակարդակով` 142-րդ, իսկ քաղաքական իրավունքների և հնարավորությունների ցուցանիշով` 123-րդ:

Վարկանիշի առաջատարները սկանդինավյան երկրներն են՝ Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան:

Հարեւան Վրաստանը  85-րդն է (2013-ին` 86), Ադրբեջանը` 94-րդը (2013-ին` 99), Թուրքիան` 125-րդը (2013-ին` 120), Իրանը` 137-րդը (2013-ին` 130):

ԱՄՆ-ը վարկանիշում 20-րդն է (2013-ին` 23), Ռուսաստանը` 75-րդ (2013-ին` 61): Վարկանիշի վերջին հորիզոնականներում մահմեդական երկրներ են՝ Մալին, Սիրիան, Չադը, Պակիստանը, Եմենը:

 

Նախորդ հոդվածը‘Ալեք Ենիգոմշյանին վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քր. գործ’
Հաջորդ հոդվածը‘«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչները կրկին հավաքվել էին «Արցախբանկի» դիմաց’