‘Կանավարոն եւ Գրավան որակազրկվել են կես տարով’

543

Իտալական «Նապոլիի» խաղացողներ Պաոլո Կանավարոն եւ Ջանլուկա Գրավան որակարկվել են 6 ամսով, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Երկու ֆուտբոլիստներն էլ մեղադրվում էին նրանում, որ ոստիկանությանը տեղյակ չեն պահել «Սամպդորիայի» հետ կազմակերպվելիք պայմանավորված խաղի մասին:

Նշենք, որ ակումբի նախկին դարպասապահ Մատեո Ջանելոն նախկինում հայտարարել էր, որ 2010 թվականի մայիսին «Նապոլիին» առաջարկել են «Սամպդորիայի» հետ պայմանավորված խաղ անցկացնել: Հանցագործները անմիջականորեն դիմել են Կանավարոյին եւ Գրավային, սակայն վերջիններս մերժել են այդ առաջարկը:

Ոչ Կանավարոն, ոչ Գրավան Ջանելոյի խոսքերը չեն հաստատել: Ներկա պահին դարպասապահը որակազրկված է 3 տարի, 3 ամիս ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Մենք գործ ունենք շատ վախեցած մի իշխանության հետ, որին անհանգստացնում է ընդդիմության ցանկացած քայլ’
Հաջորդ հոդվածը‘«Ռոստելեկոմը» սկսում է իր գործունեությունը Հայաստանում. 3մբ/վ ինտերնետը կարժենա՝ 6000 դրամ (գնացուցակ)’